«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով նախկինում գլխավորել է Մադրիդի «Ռեալը», խոստովանել է, որ «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսն ավելի շատ է տպավորել իրեն Եվրոպայի վերջին առաջնության ժամանակ, քան իր իսպանացի թիմակից՝ 17-ամյա Լամին Յամալը։
EURO-2024-ում 22-ամյա Ուիլյամսը վեց խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, գոլերից մեկը խփվել է Անգլիայի դեմ եզրափակչում (2:1):
«Եվրոյի ժամանակ բոլորը կրկնում էին. «Յամալ, Յամալ, Յամալ»: Նա հիանալի տղա է, բայց անձամբ ես նախընտրում եմ Նիկո Ուիլյամսին: Հուսով եմ, որ նա կհայտնվի «Ռեալում»», – մասնագետի խոսքերն է մեջբերում Cope-ն:
Այս մրցաշրջանում Ուիլյամսը «Ատլետիկի» 20 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։