Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Ինյակի Պենյան, խոսել է թիմի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ազդեցության մասին։
«Հանդիպումների շարունակականության առումով այս ամենը գումարվում է և հանգեցնում է ավելի վստահության, հատկապես վաղ արդյունքները, որոնք դրական են եղել, և դա օգնում է կոլեկտիվ և անձնական մակարդակով:
Ես միշտ ասել եմ մարզչին, որ անչափ շնորհակալ եմ իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար թե՛ անձամբ, թե՛ հրապարակավ, և, անկեղծ ասած, շատ շնորհակալ եմ նրանից»
Եթե ցանկանում ենք հաղթել, պետք է 100%-ով նվիրվենք խաղին, ինչպես դա արեցինք Մյունխենի «Բավարիայի» դեմ և «Բեռնաբեուում»:
Մենք պետք է նորից խաղանք ամբողջ հզորությամբ։ Մարզիչը մեզ ասել է, թե ինչ պետք է անենք հաղթելու համար։ Ասել է, որ մենք պետք է վերադառնանք այն վիճակին, ինչը մեզ անգերազանցելի է դարձնում: Նա գիտի, թե ինչ պետք է անի, մենք նույնպես», – ասել է Ինյակի Պենյան։