Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է Ռոնալդ Արաուխոյի մասին հարցին։
«Մենք շատ ուրախ ենք, որ Արաուխոն վերադարձավ:
Նա պաշտպան է, ով միշտ աջակցելու է թիմին, և դա ինձ դուր է գալիս։ Տեսնենք, թե նա ինչպես է իրեն զգալու վաղը կամ «Լեգանեսի» դեմ խաղում։
Մենք ցանկանում ենք, որ նա խաղա վաղը, բայց մենք պետք է որոշում կայացնենք, մենք չենք ցանկանում վտանգել նրա առողջությունը»,- ասել է գերմանացի մասնագետը։