Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Ռոբերտ Լևանդովսկու մասին

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է Ռոբերտ Լևանդովսկու ապագայի մասին հարցին։
– Պատկերացնու՞մ եք Լևանդովսկուն խաղալ մինչև 40 տարեկան:
«Ֆուտբոլիստի կարիերան շատ արագ է անցնում, և դժվար է նախապես կանխատեսել։ Այս պահին նա գտնվում է գերազանց վիճակում։ Նա պրոֆեսիոնալ է, ով գիտի, թե ինչպես պետք է խնամել իր մարմինը և գիտի, թե ինչ է պետք նրան լավագույնս ցույց տալու հանդիպումներին և մարզումներին:

Հուսով ենք, որ հունվարին մեզ կրկին կմիանան Անդրեաս Քրիստենսենն ու Անսու Ֆատին։ Այնուհետև բոլոր խաղացողները հասանելի կլինեն:

Կարծում եմ՝ մենք մեծ աշխատանք ենք տանում այս առումով։ Մենք շատ խաղեր ենք խաղում, և մեզ պետք են մեր բոլոր տղաները», – ասել է Հանս-Դիտեր Ֆլիկը։