Ջանի Ինֆանտինոն խոսել է երկրների միավորման գործում ՖԻՖԱ-ի դերի մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2030 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում, մեկական խաղ ևս կընդունեն Ուրուգվայը, Արգենտինան և Պարագվայն։ 2034 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա Սաուդյան Արաբիայում։
«Պառակտված աշխարհում մենք միասնություն դրսևորեցինք։ Մենք բոլորս միևնույն համաշխարհային հանրության մասն ենք: Մենք բոլորս հավասար չենք, մենք դա գիտենք, բայց մենք սովորում ենք ընդունել միմյանց մեր բոլոր տարբերություններով՝ որպես այս մեկ համաշխարհային հանրության մաս: Մենք հարգում ենք միմյանց։
Մեր անկատար աշխարհում կան շատ բաներ, որոնք կարելի է ավելի լավ անել, որոնք պետք է ավելի լավ անել, յուրաքանչյուր երկրում, և կան շատ դասեր, որոնք պետք է սովորել և բարելավելու ուղիներ: Բայց մենք խտրականություն չենք դնում։
Մենք ցանկանում ենք հասնել դրական սոցիալական ազդեցության»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահը: