Էնցո Մարեսկա․ «Միայն գոլ խփելով խաղերում չես հաղթի և տիտղոսների չես արժանանա»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է լոնդոնցիների հարձակման ու պաշտպանության որակի մասին։
«Միայն գոլ խփելով խաղերում չես հաղթի և տիտղոսների չես արժանանա, պետք է պաշտպանվել:

Անգամ հաշվի առնելով այն, որ մենք 3 գնդակ բաց թողեցինք «Տոտենհեմին» (4:3), ընդամենը 2 ակումբ կա, որ մեզանից քիչ գոլ է բաց թողել։ Այսպիսով, դա նշանակում է, որ մենք լավ աշխատանք ենք կատարում նաև պաշտպանությունում:

Խոսքը փառասիրության մասին չէ: Ես բավականին հավակնոտ եմ, խաղացողները և ակումբը նույնպես: Բայց, իմ կարծիքով, եթե մտածես, թե ինչ կլինի 4 կամ 5 ամիս հետո, կարող ես մի փոքր կորցնել կենտրոնացումը ներկայի վրա»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը։