CHAMPIONS LEAGUE. «Ռեալ Մադրիդը» դժվարությամբ հաղթեց «Ատալանտային». այլ արդյունքներ

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրում «Ատալանտան» տանը ընդունեց Մադրիդի «Ռեալին»։ Խաղն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 3:2 հաշվով:

10-րդ րոպեին Խաղի հաշիվը բացեց Կիլիան Մբապպեն։

Առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում 11 մետրանոց հարվածից իրավունք ստացավ «Ատալանտան», որն էլ հստակ իրացրեց Դե Կետելարեն։

56-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորը առաջ է մղում մադրիդցիներին։

3 րոպե անց Ջուդ Բելինգհեմը գրավում է «Ատալանտայի» դարպասը։

65-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ադեմոլա Լուկմանը խաղի հաշիվը դարձրել է 2:3։

Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը 18-րդ տեղում է, իսկ «Ատալանտան» 9-րդ։

Այլ արդյունքներ.

«Բրեստ» – ՊՍՎ (1:0)

«Բրյուգե» – «Սպորտինգ» (2:1)

«Ժիրոնա» – «Լիվերպուլ» (0:1)