CHAMPIONS LEAGUE. «Բայեր Լևերկուզենը» հաղթեց «Ինտերին». այլ արդյունքներ

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց Լևերկուզենի «Բայերին»։

Խաղն ավարտվեց 1:0 հաշվով «Բայերի» հաղթանակով։

Միայն խաղավերջում` 90-րդ րոպեին Նորդի Մուկիելեն բացեց խաղի հաշիվը, խփելով այս խաղի միակ գնդակը։

Այս հաղթանակից հետո«Բայերը բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ «Ինտերը» 13 միավորով 4-րդն է։

 

Այլ արդյունքներ։

«Շախտյոր» – «Բավարիա» (1:5)

«ՌԲ Լայպցիգ» – «Ասթոն Վիլա» (2:3)

«Զալցբուրգ» – ՊՍԺ (0:3)