Խաբի Ալոնսո․ ««Ինտերը» շատ լավ է վերահսկում խաղերը, նրանք հիանալի ֆուտբոլիստներ ունեն»

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Ինտերի» հետ հանդիպման սպասելիքներով։

««Ինտերը» շատ լավ է վերահսկում խաղերը, նրանք հիանալի ֆուտբոլիստներ ունեն և աշխարհի լավագույն մարզիչներից մեկը։ Անհամբեր սպասում ենք նրանց մեր մարզադաշտում հյուրընկալելուն։

Չալհանօղլու՞։ Հիշում եմ, երբ նա խաղում էր այստեղ, նա տասը համարն էր, բայց ժամանակի ընթացքում նրա խաղը շատ է փոխվել։ Նա ֆուտբոլիստ է, ով մեծ ազդեցություն ունի իր թիմի վրա, բայց «Ինտերում» շատ ուժեղ ֆուտբոլիստներ կան»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Բայեր» – «Ինտեր» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։