«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնության թոփ-ակումբում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ «Լոս Բլանկոսի» ղեկավարությունը պաշտպանությունում խնդիրների պատճառով հիանալի պաշտպան է փնտրում։ Մադրիդցիները կարող են Վան Դեյկին երեք տարվա պայմանագիր առաջարկել։
Վիրջիլի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Անգլիայի Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում հոլանդացին անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։