Վիրջիլ վան Դեյկը կարող է լքել «Լիվերպուլը»

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կարող է կարիերան շարունակել Իսպանական թոփ-ակումբում։

Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

«Լոս Բլանկոսի» ղեկավարությունը պաշտպանությունում խնդիրների պատճառով հուսալի պաշտպան է փնտրում։ Մադրիդցիները կարող են Վան Դեյկին առաջարկել երեք տարվա պայմանագիր:

Վիրջիլի գործող պայմանագիրը Լիվերպուլի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում նա անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։