Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկի հնարավոր տեղափոխության մասին, ով ներկայումս հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում»։
«Ես հիմա այդ մասին չեմ մտածում։ Ես լսել եմ ուկրաինացի ֆուտբոլիստների մասին, գիտեմ Մուդրիկին։ Տրանսֆերային հարցերը կքննարկենք հունվարին և նաև ամռանը։ Առայժմ այս հարցում կոնկրետ պատասխան չունեմ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բելգիացի մասնագետը։
23-ամյա Մուդրիկը լոնդոնյան թիմի շարքերը համալրել է նախորդ տարվա հունվարին։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2031 թվականի հունիսի վերջին։