«Թոթենհեմի» պաշտպանը քննադատել է ակումբի նախագահին

«Թոթենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն քննադատել է ակումբի նախագահ Դանիել Լևիին։ Ռոմերոյի խոսքերով, «Թոթենհեմը» բավականաչափ ներդրումներ չի կատարում թիմի կազմն ուժեղացնելու համար:

«Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է «Լիվերպուլը» ուժեղացնում իր կազմը: «Չելսին» նույնպես բարելավվեց։ Հաջողություններ չեղան, բայց շարունակեցին ակտիվանալ, և այժմ կան արդյունքներ։

Սա այն է, ինչ դուք պետք է ընդօրինակեք: Հուսով եմ, որ մեր ղեկավարները դա հասկանում են»,- ասել է Ռոմերոն Telemundo Deportes-ին տված հարցազրույցում:

«Թոթենհեմը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի տասնմեկերորդ տեղը։ Հանգստյան օրերին Անժե Պոստեկօղլուի թիմը սեփական հարկի տակ 3։4 հաշվով պարտվեց «Չելսիին»։