Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերի ծառայություններով։
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունը անգլիացու նկատմամբ արտացոլում է թիմը երիտասարդացնելու ռազմավարությունը։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և ակումբի մարզական ղեկավարությունը գնահատում են Պալմերի և՛ ֆուտբոլային որակները, և՛ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ դառնալու նրա ներուժը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև 2033 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։