Մադրիդի «Ռեալը» ստիպված կլինի հրաժարվել Քոուլ Պալմերին ձեռք բերելու մտքից

Վերջին օրերին մամուլը գրում էր, որ «Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քոուլ Պալմերը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տեսադաշտում։

Սակայն, ինչպես հաղորդում է Fichajes-ը, մադրիդյան ակումբը հավանաբար ստիպված կլինի անցնել այլ թեկնածուների։ Բանն այն է, որ «Չելսին» Պալմերի համար սահմանել է 200 միլիոն եվրո գին: «Լոս Բլանկոները» պատրաստ չեն այդքան գումար վճարել։

Քոուլ Պալմերի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2033 թվականի կեսերը: Այսքան երկար աշխատանքային պայմանագրի դեպքում ցանկացած ակումբի համար դժվար կլինի գայթակղել «Չելսիի» առաջատարին։

2024/2025 մրցաշրջանում Քոուլ Պալմերը անցկացրել է 17 հանդիպում, որոնցում խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում իր գործընկերներին։