Նիկո Ուիլյամսը հստակ որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսն հստակ որոշում է կայացրել կարիերան շարունակելու համար։ 22-ամյա եզրային հարձակվողը ցանկանում է 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է AS-ը։

Ուիլյամսը հայտնել է «Բլաուգրանայի» ղեկավարությանը, որ պատրաստ է միանալ թիմին։ Անցած ամառ կատալոնական ակումբը փորձ արեց ձեռք բերել Նիկոյին, սակայն ֆուտբոլիստը որոշեց մնալ «Ատլետիկում»։

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականին։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։