Հայտնի է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» դիրքորոշումը թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ, ով ակումբի սան է։
Հայտնի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «կարմիր սատանաները» պատրաստ են վաճառել 27-ամյա ֆուտբոլիստին գալիք ձմռանը։ Հաղորդվում է, որ Ռեշֆորդի վաճառքը «Մանչեսթեր Յունայթեդին» թույլ կտա լուծել ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիրները, քանի որ ակումբը զգալի գումար կխնայի ֆուտբոլիստի աշխատավարձի վրա:
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը մասնակցել է 23 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի մասնագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 60 միլիոն եվրո։