«Մանչեսթեր Սիթիի» դեմ դատական գործընթացը շարունակվում է ակումբի կողմից ֆինանսական կանոնների հնարավոր խախտման պատճառով:
Ըստ The Times-ի՝ գործը ընդլայնվել է՝ սկզբնական 115 մեղադրանքը վերածվել է 130-ի: Նախկինում մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Մանչեսթեր Սիթիի» գործով լսումները ավարտվել են։
Դատավճռի հրապարակումը սպասվում է փետրվարին, սակայն վարույթը կարող է չավարտվել դրանով, քանի որ «քաղաքայինները» կարող են բողոքարկել։
«Մանչեսթեր Սիթին» այժմ զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։
Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 11-ին, Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Յուվենտուսի» հետ։