«Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական խախտումների գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել

«Մանչեսթեր Սիթին» մեղադրվել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու 130 գործի մեջ, հայտնում է The Times-ը։

Նախկինում հաղորդվում էր, որ ակումբին մեղադրանք է առաջադրվել 115 խախտումների համար, սակայն որոշակի կանոնների հետ շփոթվելու պատճառով անհրաժեշտ է եղել փոփոխություն կատարել։

Նշվել է նաև, որ որոշումները կարող են հրապարակվել հունվարին, սակայն բողոքարկման պատճառով վերջնական դատավճիռը կարող է հետաձգվել մինչև հաջորդ մրցաշրջան։ Բողոքի լուծումը կարող է տևել վեցից ութ ամիս։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» նախկինում մեղադրվում էր ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները 9 տարի խախտելու մեջ՝ 2009-ից 2018 թվականներին։

Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության 15 տուրից հետո վաստակել է 27 միավոր և չորրորդ տեղում է։