Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել անգլիական ակումբը

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Վեսթ Հեմը»։ Այս մասին հայտնում է talkSPORT-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական թիմը բանակցություններ է վարել իտալացի մասնագետի հետ, ով կարող է թիմը գլխավորել Խուլեն Լոպետեգիի փոխարեն։ Ալեգրին կմտածի մրցաշրջանի ավարտից հետո մարզչի պաշտոնը ստանձնելու մասին։

Սա նշանակում է, որ ակումբի ղեկավարությունը կարող է ժամանակավոր մարզիչ նշանակել, եթե իսպանացուն հեռացնեն աշխատանքից։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 17-ին Ալեգրին հեռացվեց «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից։