«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին հայտնում է Kicker-ը։
Ըստ աղբյուրի՝ 38-ամյա դարպասապահը նոր պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը։ Կողմերին մնում է միայն չնչին մանրամասների շուրջ համաձայնության գալ։
Սպասվում է, որ այս մասին պաշտոնապես կհայտարարվի մինչև տարեվերջ։
Այս մրցաշրջանում Նոյերը անցկացրել է 19 հանդիպում և բաց թողել 8 գոլ։