«Լիվերպուլը» Մոհամեդ Սալահին փոխարինող է գտել

«Լիվերպուլը» կարող է պայմանագիր կնքել «Յուվենտուսի» 19-ամյա թուրք վինգեր Քենան Յիլդիզի հետ՝ փոխարինելու 32-ամյա Մոհամեդ Սալահին։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» ցանկանում է, որ ֆուտբոլիստը մնա թիմում, սակայն պատրաստ է վաճառել նրան 80 միլիոն եվրոյով, Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» պատրաստվում է Մոհամեդ Սալահի հնարավոր հեռանալուն և նրա տեղը զբաղեցնելու համար թեկնածուներ է փնտրում։

Յիլդիզով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ասթոն Վիլան» և Դորտմունդի «Բորուսիան»։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 25 հանդիպման, դառնալով՝ 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։