Կիլիան Մբապպե․ «Հուսանք ՊՍԺ-ն մի օր կհաղթի Չեմպիոնների Լիգան»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն հույս ունի, որ ՊՍԺ-ն մի օր կհաղթի Չեմպիոնների Լիգան։

«Այս պահին ես դրա վրա հույս չունեմ, քանի որ ինքս ցանկանում եմ հաղթել այն «Ռեալի» հետ, և կա միայն մեկ տիտղոս։

Հուսով եմ՝ մի օր կհաղթեն։ Որովհետև երկրպագուները, այն մարդիկ, ովքեր ամեն օր տառապում են, ամեն դեպքում մի փոքր երջանկության են արժանի։ Բայց ոչ հիմա, քանի որ ես նույնպես պետք է հաղթեմ»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Canal+-ը։