Պեպ Գվարդիոլան և Ժոզե Մոուրինյոն վերջերս մի քանի «փշոտ» խոսքեր են փոխանակել։ Գվարդիոլան ասել է, որ ԱՊԼ-ում ավելի շատ հաղթանակներ ունի, քան Մոուրինյոն։
Պորտուգալացին պատասխանել է, որ արդար է հաղթել՝ ակնարկելով «Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական կանոնները խախտելու մեղադրանքները։ Այժմ Մոուրինյոն այս թեմայով նոր մեկնաբանություն է արել:
«Ես և Պեպը երեք տարի աշխատել ենք միմյանց կողքին, մենք սիրում ենք միմյանց։ Դա ճիշտ չէ: Eս չեմ ցանկանում, որ «Մանչեսթեր Սիթին» անկում ապրի: Ճշմարտությունն այն է, որ ես արդարություն եմ ուզում։
Փոքր ակումբները պատժվում են, երբ ֆինանսական ֆեյր-փլեյը գերազանցում են 5-10 եվրոյով։ Ես նույնպես տառապում էի սահմանափակումներից, երբ «Ռոմայում» էի: Ես ուղղակի արդարություն եմ ուզում։
Ես և Գվարդիոլան վատ տրամադրություններ չունենք միմյանց նկատմամբ»,- ասել է Մոուրինյոն մամուլի ասուլիսի ժամանակ։