Հայտնի է, թե որ պաշտպանները կլքեն «Բարսելոնան» Ջոնաթան Տայի հավանական տեղափոխությունից հետո

Ինչպես հաղորդում է սպորտային լրագրող Լուիս Միգելսանսը, Լևերկուզենի «Բայերի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ջոնաթան Տան շատ մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելու։։

«Տայի գալը չի ազդի Արաուխոյի ապագայի վրա: Դեկոն երկուսին էլ ցանկանում է տեսնել թիմում։ Նա ցանկանում է տեսնեմ թիմում նաև Կուբարսիին ու Ինիգո Մարտինեսին։

Քրիստենսենն ու Գարսիան պետք է հեռանան։ Այդպիսի որոշում է ընդունված», – հայտնել է լրագրող Լուիս Միգելսանսը։