Հանս-Դիտեր Ֆլիկը հստակ որոշում է կայացրել Ֆրենկի դե Յոնգի վերաբերյալ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի թիմում մնա հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ Ֆլիկի նպատակը ոչ այլ ինչ է, քան վերադարձնել կիսապաշտպանի այն բարձր խաղամակարդակը, որը հոլանդացին ուներ նախքան կոճի վնասվածքը։ Բացի այդ, «Բարսելոնայի» մարզիչը կարծում է, որ կիսապաշտպանը իդեալական է իր խաղային համակարգի համար և թիմի լավագույն ֆուտբոլիստն է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դե Յոնգը ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»։

Հիշեցնենք, որ դե Յոնգը «Բլաուգրանայի» կազմը համալրել է 2019 թվականի հուլիսին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 12 խաղի՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։