«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական չորս թոփ ակումբները։
Transfer News Live-ը հայտնում է, որ «Բարսելոնան», «Ռեալը», «Բավարիան» և ՊՍԺ-ն կարող են ապագայում Հոլանդի համար առաջարկներ անել:
Նշվում է, որ Էրլինգ Հոլանդը ցանկանում է «Մանչեսթեր Սիթիի» հետ իր նոր պայմանագրում ներառել 100 միլիոն եվրոյի գնման տարբերակը:
Ընդհանուր առմամբ, Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 119 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 108 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Transfermarkt հեղինակավոր պորտալը 24-ամյա նորվեգացուն գնահատում է 200 միլիոն եվրո։