Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն իր սխալներից մեկից հետո խոսել է քնի հետ կապված խնդիրների մասին։
«Մի քանի խաղ առաջ ես թույլ տվեցի շատ կարևոր սխալ, որն ինձ հետ երբեք չէր պատահել։ Եվ այդ գիշեր ես դժվարությամբ քնեցի։ Բայց ես պետք է առաջ շարժվեմ ու ցույց տամ, որ ավագներից մեկն եմ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆեդերիկո Վալվերդեն մասնակցել է 22 հանդիպման, դարձել 4 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։