Կառլո Անչելոտտի. «Ցավոք, «Ռեալը» ստիպված կլինի լրացուցիչ տուր խաղալ Չեմպիոնների Լիգայում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրի «Ատալանտայի» հետ հանդիպման սպասելիքներով։

«Սա շատ պահանջկոտ հանդիպում է։ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունից հետո «Ատալանտան» զգալիորեն առաջադիմեց։ Նրանք հիանալի մարզավիճակում և տրամադրություն ունեն։ Այս ակումբը բացառիկ աշխատանք է կատարում և դա ցույց է տալիս թիմում և մարզադաշտում։ Նրանք օրինակ են, որին պետք է հետևել։

Ինչ վերաբերում է Գասպերինիին, մենք լավ ընկերներ ենք։ Նրա մարզչական շտաբը տպավորիչ աշխատանք է կատարում, չնայած ամեն տարի թիմի կազմը մեծապես փոխվում է։

Ցավոք, մենք ստիպված կլինենք լրացուցիչ փուլ խաղալ Չեմպիոնների Լիգայում, բայց այլ ելք չկա։ Ես բացարձակ վստահություն ունեմ իմ թիմի վրա։ Մենք առաջընթաց ենք գրանցում և կշարունակենք դա անել։ «Ատալանտայի» հետ հանդիպումն այս տարի մնացած ամենաբարդն է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի մրցաշարային աղյուսակի 24-րդ տեղում է։ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի ավարտին 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը պետք է միմյանց հետ խաղան 1/8-րդ եզրափակչի ուղեգրի համար։