Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը վերջին շրջանում ավելի լավ է խաղում։ Իսպանական Լա Լիգայի վերջին հինգ հանդիպումներում անգլիացին խփել է հինգ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։
Մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Բելինգհեմի բարձրացված արդյունավետությունը։
«Անձամբ Բելինգհեմի համար շատ բան չի փոխվել: Թիմի դինամիկան փոխվել է. մենք այժմ ավելի շատ տեղաշարժ ունենք առջևում, ինչից օգտվում է Բելինգհեմը:
Նա գոլ է խփում, ինչը կարևոր է, բայց նրա վերաբերմունքը մնում է նույնը»,- լրագրողներին ասել է Անչելոտտին: Երեքշաբթի օրը Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի արտագնա հանդիպում կանցկացնի «Ատալանտայի» հետ։