Կառլո Անչելոտտին կողմնորոշվել է թիմի երկու տաղանդավոր ֆուտբոլիստների ապագայի հարցում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կողմնորոշվել է թիմի երկու տաղանդավոր ֆուտբոլիստների ապագայի հարցում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Լոս Բլանկոսի» մարզիչը չի պատրաստվում բաժանվել հարձակվող Էնդրիկից և կիսապաշտպան Արդա Գյուլերից։ Անչելոտտին ֆուտբոլիստներին թիմում կպահի առնվազն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Այս մրցաշրջանում Գյուլերը մասնակցել է թիմի 17 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Էնդրիկն իր հերթին մասնակցել է 14 խաղի՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։