«Բայերը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը կարող է կարիերան շարունակել Լևերկուզենի «Բայերում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն, գերմանական ակումբը հետևում է ֆուտբոլիստին այն պահից, երբ 19-ամյա ֆուտբոլիստը «Ֆեներբախչեից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։

Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել Գյուլերից, սակայն կարող է մտածել ամռանը տեղափոխության մասին։

Ընթացիկ մրցաշրջանում Գյուլերը «Ռեալի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։