Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի ծառայություններով։ Եթե անգլիական ակումբը կորցնի հոլանդացուն, ապա կփորձի հրավիրել նրա հայրենակցին՝ Ֆրենկի դե Յոնգին։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնան» բաց է Դե Յոնգի տրանսֆերի համար։ 27-ամյա ֆուտբոլիստի վաճառքը ֆինանսապես կօգնի կատալոնացիներին՝ հաշվի առնելով Ֆրենկիի բարձր աշխատավարձը։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Ֆրենկի դե Յոնգին գնահատում է 60 մլն եվրո։ 2024/2025 մրցաշրջանում հոլանդացին անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։