«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը վերադարձել է վնասվածքից։ Այս մասին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Արնե Սլոտը։
«Ալիսոնը վերադարձել է, մարզավիճակում և պատրաստ է խաղալ», – ասել է Սլոտը։
Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 10-ին, Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրում «Լիվերպուլը» արտագնա խաղում կմրցի «Ժիրոնայի» հետ։
Այս մրցաշրջանում Ալիսոն Բեքերը մասնակցել է 8 հանդիպման և բաց է թողել 3 գոլ։