«Նոայի» մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Կոնֆերենցիաների լիգա Լիգայի փուլի 5-րդ տուրի ԱՊՕԷԼ-ի դեմ խաղին ընդառաջ։
««Նոա» – ԱՊՕԷԼ խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի, այդ իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 00:30։
Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին մեզ ընդառաջելու և ֆուտբոլային խաղը կարևորելու համար։
Միասին մենք կարող ենք, միասին մենք ուժեղ ենք», – ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։