«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Բետիսի» դեմ խաղում կարմիր քարտ ստացավ և որակազրկվեց մեկ խաղով։
Ավելի վաղ հայտնում էին, որ գերմանացին պատժվել է 11 մետրանոցի հարցում մրցավարի հետ չհամաձայնելու համար, սակայն, ինչպես հայտնում է DAZN-ը, Ֆլիկը կարմիր քարտ է ստացել, մրցավարի հետ խոսելիս կատարած չթույլատրվող ժեստի պատճառով։
Խախտման դրվագի լուսանկարը` ստորև։

Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկը «Լեգանեսի» դեմ խաղը որակազրկման պատճառով կդիտի տիրբունայից։ Այն կկայանա դեկտեմբերի 16-ին։