Մադրիդի «Ռեալի» տնօրեն. «Մենք պետք է պատրաստ լինենք դրան»

Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենոն խոսել է Մադրիդի «Ռեալի» գերծանրաբեռնված օրացույցի մասին։

Այս մասին Մադրիդի տնօրենը նշել է՝ խոսելով հունվարին «Դեպորտիվո Միներայի» դեմ գավաթի հանդիպման մասին։

«Օրացույցը շատ բարդ է ֆուտբոլիստների համար: Սա պետք է ասենք, քանի որ շատ դժվար է 11 ամիս խաղալ չորեքշաբթի և կիրակի օրերին՝ առանց վնասվածքների:

Բայց մենք պետք է պատրաստ լինենք դրան։

Մենք կփորձենք անել առավելագույնը այս հանդիպման համար, մենք շատ երկրպագուներ ունենք Մուրսիայում և ցանկանում ենք նրանց ուրախություն պարգեւել»,- ասել է Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենոն։