«Թոթենհեմի» նախագահը որոշում է կայացրել Անգելոս Պոստեկօղլուի ապագայի վերաբերյալ

«Թոթենհեմի» նախագահ Դանիել Լևին որոշում է կայացրել Անգելոս Պոստեկօղլուի ապագայի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, լոնդոնյան ակումբի ղեկավարը շարունակում է աջակցել թիմի մարզչին։ Պոստեկօղլուն շուտով չի հեռացվի աշխատանքից։ Ինչպես գիտեք, «Թոթենհեմը» վերջին շրջանում հաճախ է տխրեցնում իր երկրպագուներին։

Բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին յոթ հանդիպումներում լոնդոնյան թիմը կարողացավ միայն մեկ հաղթանակ տոնել։

Նշենք, որ «Թոթենհեմն» այժմ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում է։ Հաջորդ հանդիպումը Պոստեկօղլուի թիմը կանցկացնի դեկտեմբերի 12-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում, «Ռեյնջերսի» հետ: