Դեկտեմբերի 11-ին «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է մրցաշրջանի իր առաջին հանդիպումն անցկացնել «Բլաուգրանայի» կազմում։
Ուրուգվայցին արդեն մի քանի ուսումնամարզական հավաք է անցկացրել ընդհանուր խմբում և մարզումից հետո որևէ խնդիր չի ունեցել։ Դժվար թե Արաուխոն լինի մեկնարկային կազմում «Բորուսիայի» դեմ խաղում, բայց կկարողանա հույս դնել պահեստայինների նստարանից խաղային րոպեների վրա։
Այս մրցաշրջանում պաշտպանը դեռ խաղադաշտ դուրս չի եկել՝ երկար ժամանակ ապաքինվելով ազդրի վնասվածքից։