The Mirror. Մոհամեդ Սալահը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը որոշել է մնալ ակումբում և նոր պայմանագիր ստորագրել։

Ինչպես հայտնում է The Mirror-ը, բանակցություններ են տեղի ունեցել «Լիվերպուլի» սեփականատերերի և ֆուտբոլիստի միջև, որի արդյունքում հարձակվողին առաջարկվել է նոր 2 տարվա պայմանագիր։

Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում 32-ամյա եգիպտացին բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 15 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։