«Սևիլիայից» մեկնաբանել են Նաիր Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը

Իսպանական «Սևիլիայի» ԶԼՄ-ների հետ կապերի տնօրեն Ալվարո Ռամիրեսը մեկնաբանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։

«Այս պահին մենք հետաքրքրված չենք այս ֆուտբոլիստով»,- ասել է Ռամիրեսը Sport24-ին։

Այս մրցաշրջանում 25-ամյա Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը հայ ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո։