Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 18-ամյա բրազիլացին չի պատրաստվում վարձավճարով մեկնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Էնդրիկը նախատեսում է մնալ «Ռեալում» եւ օգտվել ընձեռված հնարավորություններից։
Միևնույն ժամանակ նշվում է, որ եթե Էնդրիկի խաղաժամանակի հետ կապված իրավիճակը չփոխվի մրցաշրջանի երկրորդ հատվածում, ապա ամռանը ֆուտբոլիստը կարող է վերանայել ապագան։
Բայց երիտասարդ հարձակվողը մտադիր չէ ձմռանը փոխել թիմը։ Էնդրիկը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» 13 պաշտոնական հանդիպման։ Դրանցում հարձակվողը երկու գոլ և մեկ գոլային փոխանցում է կատարել։