Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Խեսուս Վալյեխոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից։
«Լոս Բլանկոները» վնասվածքների պատճառով կադրային լուրջ խնդիրներ են ունենում պաշտպանությունում, սակայն Վալյեխոն նույնիսկ նման հանգամանքներում խաղադաշտ դուրս չի գալիս։
Ինչպես հայտնում է Estadio Deportivo-ն, Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել 27-ամյա ֆուտբոլիստից հունվարին, երբ բացվի տրանսֆերային պատուհանը։ Ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանը Խեսուս Վալյեխոյի համար ամեն դեպքում վերջինը կլինի մադրիդյան գրանդի շարքերում։
Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։
Ընթացիկ մրցաշրջանի ողջ ընթացքում իսպանացի կենտրոնական պաշտպանը Կառլո Անչելոտտիի թիմի կազմում մասնակցել է միայն մեկ հանդիպման։