Իսպանացի սպորտային լրագրող Սանտի Օվալեն հայտնում է, որ «Բարսելոնայի» հարձակվող
Անսու Ֆատին, ով այժմ վերականգնվում է ստացած վնասվածքից, կարող է բժշկական թույլտվություն ստանալ «Լեգանեսի» դեմ հանդիպմանը մասնակցելու համար:
Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, Երևանի ժամանակով 20:00-ին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 17 տուրից հետո վաստակած 38 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն նրան հետապնդող Մադրիդի «Ռեալը» կարող է շրջանցել կատալոնացիներին` «Վալենսիայի» դեմ բաց թողած խաղում հաղթելու շնորհիվ։