2023 թվականի փետրվարին Պրեմիեր Լիգան հայց է ներկայացրել ընդդեմ «Մանչեսթեր Սիթիի» 2009-ից 2018 թվականներին ֆինանսական կանոնների 115 տարբեր խախտման մեջ։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, գործով վերջնական դատավարությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Երեք հոգուց բաղկացած հանձնաժողովը կուսումնասիրի ներկայացված ապացույցները և առաջիկա ամիսներին կկայացնի դատավճիռ։ Նախկինում հաղորդվում էր, որ դրա մասին կհայտարարվի փետրվարին։
Նշվում է, որ երկու կողմից էլ բողոքարկման հնարավորություն կա։ Դա կարող է հանգեցնել նրան, որ դատավարությունը ձգձգվի մինչև հաջորդ սեզոնի ավարտը։