Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն պատմել է ՊՍԺ-ում իր և այդ ժամանակ նորընծա աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիի հանդիպման մասին։
Հիշեցնենք, ու Արգենտինան 11 մետրոնցը հարվածաշարում հաղթել էր Ֆրանսիային և տիրացել Աշխարհի գավաթին։
«Ես դեռ զայրացած էի Մեսսիի վրա, երբ տեսա նրան ՊՍԺ-ի առաջին մարզմանն Աշխարհի առաջնության եզրափակիչից հետո: Նա ինձ մոտեցավ և ասաց։ «Դու արդեն հաղթել ես, իմ հերթն էր»:
Ես շատ բարկացած էի, բայց հարգանք դրսևորեցի դիմացինիս հանդեպ, քանի որ դա Մեսսին էր:
Կարծում եմ`այդ եզրափակիչը մեզ անգամ ավելի մտերմացրեց։ Ես շատ բաներ եմ սովորել Լեոյից»,- ասել է Մբապեն Canal+-ին տված հարցազրույցում։