Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը ակտիվորեն կոչ է արել քվեարկել «Ազգային հանրահավաք» կուսակցության դեմ, որը կոշտ ծրագիր ունի միգրացիայի և գլոբալիզացիայի հարցերում։
«Իմ Ֆրանսիան բազմազգ երկիր է, որտեղ մարդկանց չեն ասում, թե ինչ ազգության լինել:
Ես միշտ ցանկացել եմ արտահայտվել որպես քաղաքացի։ Ես ունեմ իմ տեսակետը, միլիոնավոր մարդիկ դա կրկնում են։ Ինձ չի կարելի մեղադրել, որ անհանգստանում եմ իմ երկրի համար։
Ես բաց եմ երկխոսության համար։ Երբ տեսնում եմ ինչ-որ բան, որն ինձ վրա ազդում է, արձագանքում եմ: Այն, ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում, ազդեց ինձ վրա»,- ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն։