Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն հիշել է ՊՍԺ-ի կազմում իր ելույթները Լիոնել Մեսսիի հետ։
«Մեսսին ամեն ինչ լավ էր անում, նման ֆուտբոլիստից ամեն ինչ կարող ես սովորել։ Ես մոտեցա նրան և անընդհատ հարցեր տվեցի. «Ինչպե՞ս ես դա անում»»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում CLIQUE-ը։
Հիշեցնենք, որ 37-ամյա Մեսսին այս մրցաշրջանում հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», արգենտինացին MLS-ի կազմում անցկացրել է 22 հանդիպում, խփել 21 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։
Մեսսին ՊՍԺ-ում հանդես է եկել 2021 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի հուլիսը, իսկ հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է փարիզյան ակումբից։