«Կրասնոդարի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Էդուարդ Սպերցյանի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխվելու մասին լուրերը

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին լուրերը։

«Երբ նրանք հետաքրքրվեցին Մատվեյ Սաֆոնովով, ես անմիջապես իմացա այդ մասին։ Քանի որ նրանք կապվեցին ակումբի հետ և ասացին. «Մենք հետաքրքրություն ունենք»։ Սպերցյանի պարագայում ամեն ինչ հանգիստ է։ Ի՞նչ իմաստ ունի խոսակցությունները քննարկելը» – Մուսաևի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Այս մրցաշրջանում Սպերցյանը ՌՊԼ-ի 18 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։