«Յուվենտուսի» պաշտպանը վնասվածք է ստացել

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Անդրեա Կամբիասոն վնասել է կոճը «Բոլոնիայի» դեմ խաղում։

«Յուվենտուսի» պաշտպանը Ա Սերիայի 15-րդ տուրի 1-ին խաղակեսում վնասվածք է ստացել ու փոխարինվել 13-րդ րոպեին։

Թուրինյան ակումբը կիրակի օրը հայտարարեց, որ Կամբիասոյի մոտ ախտորոշվել է կոճի սալջարդ:

Պաշտպանի վերականգնման ժամկետները հստակեցված չեն, սակայն նա դժվար թե չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայում խաղա «Մանչեսթեր Սիթիի» դեմ։